


«Ուիգմոր Քլինիք»-ի ֆիզիոթերապիայի բաժանմունքում իրականացվում է վերականգնողական բուժում` մեծահասակների և փոքրերի համար:
Ֆիզիոթերապիայի բաժանմունքում իրականացվում է.
- նյարդաբանական խանգարումների (մանկական ուղեղային կաթված, պարեզներ և այլ),
- ֆիզիկական զարգացման հապաղման,
- բնածին մկանային ծուռվզության,
- տարբեր էթիոլոգիայի գոտկային հատվածի ցավային համախտանիշի,
- հոդերի հետվիրահատական կոնտրակտուրաների,
- հետինսուլտային վերականգնողական բուժում:
Բաժանմունքում առկա է BIODEX բազմահոդային կոմպյուտերիզացված դինամոմետր, որը մեծ կիրառում ունի սպորտային բժշկության և օրթոպեդիայի, մանկական ռեհաբիլիտացիայի, նեյրոռեհաբիլիտացիայի, տարեցների ռեհաբիլիտացիայի, ինչպես նաև հետազոտական բժշկության ոլորտներում։
Biodex-ը մեծ արդյունավետություն ունի.
- ծնկան ծալիչ մկանների վնասվածքների,
- առաջային խաչաձև կապանի (ACL) վնասվածքների և ռեկոնստրուկցիոն վիրահատությունների,
- ծնկի տարբեր վնասվածքների և արթրիտների,
- ոտնաթաթի վնասվածքների,
- պատելոֆեմորալ (PF) դիսֆունկցիաների,
- ծնկան և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումների,
- սառած ուսի համախտանիշի (Frozen shoulder) բուժման,
- ուսահոդի ռեկոնստրուկտիվ վիրահատություններից հետո շարժումների և մկանային ուժի վերականգնման համար։