Անեսթեզիոլոգիական ծառայություն

Հագեցած լինելով ժամանակակից նյութատեխնիկական կարողություններով՝ Ուիգմոր Քլինիքի անեսթեզիոլոգիական ծառայությունն իրականացնում է անզգայացում վիրահատական միջամտությունների ժամանակ, ինչպես նաև ապահովում է հետվիրահատական շրջանում արդյունավետ և ապահով ցավի կառավարումը։ Ծառայությունը կիրառում է անզգայացման և ինտենսիվ թերապիայի բոլոր ժամանակակից մեթոդները, ներառյալ՝ ինհալյացիոն, ցածր հոսքային անեսթեզիան, ներերակային անեսթեզիան, ինչպես նաև ռեգիոնալ անզգայացման մեթոդներ՝ էպիդուրալ, ողնուղեղային և ողնուղեղային-էպիդուրալ համակցված տեսակները:

Նախավիրահատական փուլում իրականացվում է բուժառուների լիարժեք զննում, ուստի անզգայացման տեսակն ընտրելիս հաշվի է առնվում բուժառուի առողջության առանձնահատկությունները և նախընտրությունը՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի հանդեպ։

Հիմք ընդունելով ապացուցողական բժշկության լավագույն փորձն՝ անեսթեզիոլոգիական թիմն ապահովում է որակյալ և ապահով անեեսթեզիա թե՛ մեծահասակների և թե՛մանուկների համար։

Բժիշկներ
Նարեկ Մուրադյան
Լիանա Հովակիմյան
Աննա-Մարիա Վարդանյան

Անեսթեզիոլոգ

Արմեն Անտոնյան
    Wigmore Clinic, Պուշկին Փող., 56 Շենք, Երևան 0002 Հայաստան
    +374 12 345 678 (Երկ.-Ուր. 09:00-18:00, Շբթ. 09:00-16:00)
    +374 93 023 023 (Կիրակի բոլոր ժամերին)
    +374 98 043 043 (Մանկաբուժական ծառայություն ժամը 20:00-ից հետո)
    info@wigmoreclinic.am