ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուիգմոր Քլինքիում գործում է ընդհանուր և որովայնային վիրաբուժական բաժանմունք, որտեղ իրականացվում են վիրաբուժական միջամտություններ՝ ինչպես բաց, այնպես էլ մինիմալ ինվազիվ եղանակներով։

Պրոֆեսիոնալ վիրաբուժական թիմը, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող վիրահատարանները, նյութատեխնիկական ապահովումը, հարմարավետ հիվանդասենյակներն ու հոգատար բուժքույրական խնամքը հանդիսանում են բարձրորակ վիրաբուժական ծառայությունների լավագույն գրավականը։

Բաժանմունքում իրականացվում է հետևյալ վիրաբուժական և ախտորոշիչ միջամտությունները․

     1.Լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, լեղուղիների շրջանի վիրահատական միջամտություններ

     2.Ստամոքս աղիքային տրակտի վիրահատություններ

     3.Բարակ և հաստ աղու, ուղիղ աղու (կոլոռեկտալ) վիրահատություններ՝ ապենդեկտոմիա

     4. Պրոկտոլոգիական վիրահատություններ՝ թութքահատում, սուր և քրոնիկ պարապրոկտիտ, ուղիղ աղու խուղակներ, հետվիրահատական սպիական նեղացում (ստրիկտուրաների վերացում), ուղիղ աղու ճաք, ուղիղ աղու և պերիանալ շրջանի կոնդիլոմաների հեռացում

      5.Արտաօրգանային նորագոյացությունների վիրահատություններ

      6.Հերնիոլոգիա՝ ճողվածքների վիրահատական բուժում

      7.Թարախային վիրաբուժություն՝ տարատեսակ թարախակույտերի մինիմալ ինվազիվ դրենավորում ՈՒՁՀ և ԿՏ ուղղորդմամբ, պոչուկի էպիթելային ուղիներ, փոքր աբսցեսների բացազատում և այլն։

      8․ Ամբուլատոր վիրաբուժություն՝ էքսցիզիոն, ինցիզիոն և ասեղային  բիոպսիա, փոքր չափերի բարորակ նորագոյացությունների հեռացում՝ (լիպոմա, աթերոմա  և այլն), վերքերի առաջնային վիրաբուժական մշակում կտրած պատռված վերքերի կարում և այլն։

Ուիգմոր Քլինիքի որովայնային և  ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի բարձր պորֆեսիոնալիզմի և թիմային ջանքերի շնորհիվ հնարավոր է դառնում մեր բուժառուների արագ և արդյունավետ ապաքինումը՝։

Բարձր որակ պրոֆեսիոնալ ձեռքերում

Բժիշկներ
Արա Կարապետյան
Արամայիս Գալումյան

Ընդհանուր վիրաբույժ

Կարեն Գրիգորյան

Ընդհանուր վիրաբույժ

Զորի Մադոյան

Ընդհանուր վիրաբույժ

Մարատ Մովսիսյան

Մանկական վիրաբույժ

    Wigmore Clinic, Պուշկին Փող., 56 Շենք, Երևան 0002 Հայաստան
    +374 12 345 678 (Երկ.-Ուր. 09:00-18:00, Շբթ. 09:00-16:00)
    +374 93 023 023 (Կիրակի բոլոր ժամերին)
    +374 98 043 043 (Մանկաբուժական ծառայություն ժամը 20:00-ից հետո)
    info@wigmoreclinic.am