Սկոլիոզ, ընդդեմ կեղծ պատկերացումների
21 Մայիս 2019

Սկոլիոզի հետ կապված հասարակության մեջ կա թյուր կարծիք առ այն, որ հիվանդությունը կարող է զարգանալ փափուկ անկողնում քնելու, դպրոցական ծանր պայուսակ կրելու, ծուռ նստելու պատճառով: 

Անկախ ամեն ինչից՝ սկոլիոզի առաջացման հաճախականությունն ամենուր նույնն է, իսկ հիվանդացությունն ունի ներքին օրինաչափություն․ դեֆորմացիայի առաջացման պատճառ չի կարելի փնտրել արտաքին աշխարհում: Ուստի, անկախ նրանից, երեխան ծուռ է նստում, թե ուղիղ, դա չի կարող անդրադառնալ նրա ողի աճի վրա:

Երեխաների մոտ ողնաշարային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից են՝

▪️ հղիության առաջին շաբաթների ընթացքում հղիի անհատական հիգիենան
▪️ վիտամինների պակասությունը
▪️ ֆոլաթթվի դեֆիցիտը

Որոշ պնդումների համաձայն՝ եթե երեխան ունենում է ողնաշարի դեֆորմացիա, ապա պետք է տանել սպորտի: Սպորտով զբաղվելը թույլ կտա ունենալ ավելի ուժեղ մկաններ, գեղեցիկ կեցվածք, բայց դեֆորմացիայի կանխարգելման հարցում արդյունավետություն չի ունենա:

Հիշեք՝ մի խնդիր, որը կապված է ողնաշարի զարգացման հետ, արտաքին ու կարճատև միջոցառումներով հնարավոր չէ շտկել: