Ողնաշարի բարդագույն վիրահատություններ՝ «Ուիգմոր Քլինիքի»-ում
09 Նոյեմբեր 2019

Մենք շարունակում ենք համագործակցել աշխարհի լավագույն բժիշկների հետ:

Այս անգամ «Ուիգմոր Քլինիքի» հրավերով Հայաստան էր ժամանել Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Ողնաշարի վիրաբուժության ամբիոնի հիմնադիր, Կանադայի Մոնրեալ քաղաքի համալսարանի օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, ավելի քան 250 գիտական հոդվածների և գրքերի հեղինակ, ողնաշարաբանության Եվրոպական հեղինակավոր գիտական ասոցիացիաների համահիմնադիր, պրոֆեսոր Մաքս Էբին:

Բժիշկը խորհրդատվություններ անցկացրեց եւ կատարեց ողնաշարի բարդագույն պաթոլոգիաների վիրահատություններ՝ «Ուիգմոր Քլինիքի» ողնաշարաբանների հետ համատեղ:

Նշենք, որ մեր կլինիկան մշտապես հյուրընկալում է արտասահմանյան առաջատար մասնագետների, ինչի արդյունքում պացիենտները ստիպված չեն լինում բարդ վիրահատությունների համար մեկնել արտերկիր: